Բուֆֆոն. Չգիտեմ և չեմ ցանկանում իմանալ՝ երբ կավարտեմ կարիերաս

16:52 09.10.2018

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե երբ է ավարտելու կարիերան.

«Վերջին տարիներին հասկացել եմ, որ սխալ է ինքդ քեզ համար սահմաններ գծելը: 32 տարեկանում կարծում էի, թե կխաղամ մինչև 35 տարեկան: Հետո որոշեցի, որ կանգ կառնեմ 38 տարեկանում, իսկ երբ դարձա 38 տարեկան, ասացի՝ կարիերաս կավարտեմ 40-ում:

Կյանքս այնպես դասավորվեց, որ ես դեռ ֆուտբոլում եմ: Կարող եմ հեռանալ կես տարուց, 1 տարուց կամ 10 տարի հետո: Անկեղծ ասած՝ չգիտեմ և չեմ ցանկանում իմանալ, թե երբ կգա այդ օրը:

Այն էմոցիաները, որոնք ունենում եմ խաղադաշտում և հանդերձարանում, այլևս ոչ մի տեղ չեմ ունենա: Գիտեմ, որ մի օր հեռանալու եմ, բայց նաև գիտեմ, որ լիովին պատրաստ կլինեմ դրան»,- 40-ամյա դարպասապահի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:

Share |

Լրահոս