Էմերի. Ռեալին ժամանակ է հարկավոր նոր իրավիճակին հարմարվելու համար

15:11 09.10.2018

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» վերջին շրջանի անհաջող ելույթներին.

««Ռեալը» պետք է առանց Ռոնալդուի էլ խաղային հավասարակշռություն գտնի: Նրանց ժամանակ է պետք նոր իրավիճակին հարմարվելու համար: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Լոպետեգին գլուխ կհանի ստեղծված իրավիճակից:

Չեմ կարող Խուլենի փոխարեն պատասխաններ տալ, բայց երբ իմ թիմերի հետ է նման բան պատահում, փորձում եմ համբերատար լինել, ինչն ամենադժվար բանն է ֆուտբոլում:

Համոզված եմ՝ Լոպետեգիի թիմը շուտով կկարողանա գոլեր խփել»,- Էմերիի խոսքը մեջբերել է «FourFourTwo»-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալը» վերջին 4 խաղում գոլ չի խփել, ինչը 21-րդ դարում մադրիդյան թիմի վատագույն ցուցանիշն է: Նախկինում միայն երկու անգամ՝ 1982 և 1985 թվականներին «սերուցքայիններին» չի հաջողվել 4 անընդմեջ հանդիպում գոլ խփել:

Share |

Լրահոս