France Football պարբերականը հրապարակել է 2019 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակ» մրցանակի 30 հավակնորդների ցուցակը: Այդ ցանկում չի ընդգրկվել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
26 տարվա ընթացքում առաջին անգամ «Ոսկե գնդակի» դափնեկիրը չի ընդգրկվել հաջորդ տարվա համար այդ մրցանակի առաջադրման մեջ։ Նախորդ անգամ 1992-ին մրցանակը նվաճել է Մարկո վան Բաստենը, սակայն 1993-ին հոլանդացին չի առաջադրվել։
2012 թվականի օգոստոսի 27-ին Մոդրիչը հինգ տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Իսպանական ակումբը «Տոտենհեմին» վճարել է 33 միլիոն ֆունտ ստերլինգ խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի համար։