Հերթական կորուստն Իտալիայի հավաքականում

18:49 09.10.2018

Իտալիայի հավաքականի հարձակվող Սիմոնե Ձաձան չի կարողանա մասնակցել ազգային ընտրանու առաջիկա՝ Ուկրաինայի և Լեհաստանի հետ խաղերին:

«La Gazzetta dello Sport»-ը հաղորդում է, որ Ձաձան սրունքի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը: Հաղորդվում է, որ Ձաձայի փոխարեն հավաքական կհրավիրվի «Տորինոյից» Անդրեա Բելոտին կամ ՍՊԱԼ-ից Անդրեա Պետանյան:

Հիշեցնենք, որ ավելի վաղը վնասվածքների պատճառով Իտալիայի հավաքականից հեռացել էին Դանիլո Դ՛Ամբրոզիոն, Ալեսիո Ռոմանյոլին և Պատրիկ Կուտրոնեն:

Հավելենք, որ Ուկրաինա-Իտալիա ընկերական հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 10-ին, իսկ հոկտեմբերի 14-ին Իտալիայի հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում կխաղա Լեհաստանի հետ:

Share |

Լրահոս