Ման. Սիթին նոր պայմանագիր կառաջարկի առաջատարներից մեկին

19:13 09.10.2018

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել Լերոյ Սանեի հետ պայմանագրի ժամկետը:

«The Sun»-ը հաղորդում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները: 22-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Սանեին համարում է իր թիմի առաջատարներից մեկը և ցանկանում է՝ ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագրով կապված լինի ակումբի հետ:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լերոյ Սանեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, խփել է 1 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս