Արգենտինացի տաղանդը հայտնվել է Ռեալի դիտակետում

17:16 09.10.2018

Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Վելես Սարսֆիլդի» արգենտինացի կիսապաշտպան Մատիաս Վարգասը:

«Football Espana»-ն հաղորդում է, որ «Ռեալի» սկաուտները երկար ժամանակ հետևել են 21-ամյա ֆուտբոլիստի խաղին և շատ են տպավորվել: Սկաուտներն իրենց զեկույցում նշել են, որ Վարգասն արդեն տեղեկացված է «Ռեալի» հետաքրքրության մասին և ոգևորված է Մադրիդի տեղափոխվելու մտքով:

Ուշագրավ է, որ ավելի վաղ Վարգասը հայտարարել էր, որ «Արսենալի» երկրպագու է:

Հավելենք, որ Մատիաս Վարգասը «Վելես Սարսֆիլդի» կազմում մասնակցել է 50 հանդիպման և խփել է 10 գոլ: Ֆուտբոլիստը նաև մեկ հանդիպում է անցկացրել Արգենտինայի հավաքականի կազմում:

Share |

Լրահոս