Նաչո. Մենք մինչև վերջ Լոպետեգիի հետ ենք

20:23 09.10.2018

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն աջակցել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին:

«Արքայական ակումբն» ընթացիկ մրցաշրջանն այդքան էլ հաջող չի սկսել: Ակումբն առաջին անգամ 1985 թվականից ի վեր 4 խաղ անընդմեջ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ:

««Ռեալի» ֆուտբոլիստները Լոպետեգիի հետ են մինչև վերջ: Մենք հանգիստ ենք: Ակումբն ավելի վատ իրավիճակում էլ է եղել, սակայն միշտ էլ ելք գտել է:

Ես չեմ կարող երաշխավորել, որ կհաղթենք բոլոր մրցաշարերում, սակայն «Ռեալը» միշտ ապացուցել է, որ պատրաստ է պայքարել մինչև վերջ»,- Նաչոյի խոսքն է մեջբերում «FourFourTwo»-ն:

Share |

Լրահոս