Պիկե. Շատերն ատում են ինձ ու սպասում են, որ սխալվեմ

11:31 09.10.2018

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Լա լիգայի հերթական տուրում «Վալենսիայի» հետ անցկացրած ոչ-ոքիից հետո (1:1) մեկնաբանել է 2-րդ րոպեին բաց թողած գոլը.

«Այո, ես շատ լուրջ սխալ եմ թույլ տվել, բայց ես լավ եմ: Շատերը, ընդ որում ոչ միայն Մադրիդում, այլև` Բարսելոնայում, ինձ ատում են և սպասում են իմ սայթաքմանը:

Ամեն անգամ երբ մենք գոլ ենք բաց թողնում, մոդայիկ է դառնում ինձ մեղադրելը:

Բայց ես նրանց հասկանում եմ, սա խաղի մի մասն է: Թող օգտվեն հնարավորությունից և մի փոքր ուրախանան»,-Պիկեի խոսքերն է փոխանցում «Football Espana»-ն:

Share |

Լրահոս