Ռունին նշել է՝ ում է համարում պատմության լավագույն ֆուտբոլիստ

17:59 09.10.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին նշել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ.

«Եթե Չեմպիոնների լիգայի այն եզրափակիչներում (2009 և 2011 թվականներ - խմբ.) մեր մրցակիցը «Բարսելոնան» չլիներ, կհաղթեինք: Կարծում եմ՝ «Բարսելոնան» պատմության լավագույն ակումբն է, իսկ Մեսսին՝ պատմության լավագույն ֆուտբոլիստը:

Պարզապես անհավանական է այն ամենը, ինչ անում է Մեսսին: Նա անհավանական որակներ ունի: Օրինակ՝ Ռոնալդուն վինգերից դարձավ հարձակվող և ռմբարկու: Մրցակիցներին շրջանցելու փոխարեն սկսեց խաղալ մեկ-երկու հպումով, մտնել տուգանային հրապարակ և գոլ խփել:

Ինչ վերաբերվում է Մեսսիին՝ նա ամեն ինչի տիրապետում է: Նա գոլեր է խփում՝ հաճախ խաղալով խորքից կամ կենտրոնից: Խաղադաշտի այն հատվածից, որտեղ ես քայլում եմ, Մեսսին գոլեր է խփում: Այնպես որ՝ նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- Ռունիի խոսքը մեջբերել է «Daily Mail»-ը:

Share |

Լրահոս