Ռունի. Մոուրինյուի վրա գրոհելը հեշտ է, բայց որոշ ֆուտբոլիստներ առաջնահերթ պետք է իրենց նայեն

15:47 09.10.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ «կարմիր սատանաների» վերջին անհաջողությունների համար պետք է պատասխանատվություն կրեն ֆուտբոլիստները.

«Թիմում բարդ իրավիճակ է: Տեղյակ եմ, որ Մոուրինյուն խիստ քննադատությունների է ենթարկվում: Ֆուտբոլիստները պետք է բարձրացնեն իրենց գլուխները և ավելի լավը դառնան:

Մարզիչը կարող է մեծ աշխատանք կատարել, սակայն թիմային խաղ հենց ֆուտբոլիստներից պետք է պահանջնել: Այժմ Ժոզեի վրա գրոհելը հեշտ է, բայց որոշ ֆուտբոլիստներ պետք է առաջին հերթին իրենց նայեն: 

Հիշում եմ Լուի վան Գալի «Մանչեսթեր Յունայթեդը»: Լուիին էլ էին շատ քննադատում, բայց ես այդ ժամանակ տղաներին ասացի, որ առաջին հերթին հենց ինքներս պետք է փորձենք ավելի լավ խաղալ: Անձամբ ես կարծում եմ, որ այն ժամանակ Լուի վան Գալը փայլուն մարտավարական աշխատանք էր կատարում, իսկ մենք խաղադաշտում ոչինչ չէինք ցուցադրում»,- Ռունիի խոսքը մեջբերել է «The Telegraph»-ը:

Share |

Լրահոս