Սամպաոլի. Մեսսին կարող է փայլել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում

16:06 09.10.2018

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին կարծում է, որ Լիոնել Մեսսին կկարողանա լավ հանդես գալ 2022 թվականի աշխարհի առաջնությունում՝ չնայած այդ ժամանակ կլինի 35 տարեկան.

«Պատմության լավագույն ֆուտբոլիստը հավաքականում ջանքեր չի խնայել: Երբ մենք չէինք հաղթում, Լեոն ամենաշատն էր տանջվում:

Անհաջողությունները շատ էին ազդում նրա վրա: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից միշտ մեծ ակնկալիքներ են ունենում, բայց ոչ միշտ է հաջողվում արդարացնել այդ սպասումները: Կարծում եմ՝ Մեսսին կարող է ոչ միայն մասնակցել, այլև փայլել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, թե Արգենտինայում ֆուտբոլի նկատմամբ մոտեցումներն ինչպիսին են: Այս երկրում հիստերիա է տիրում, բոլորն ամեն գնով հաղթանակներ են պահանջում: Նման վերաբերմունքը սխալ է: Պետք է ավելի զուսպ լինել»,- Սամպաոլիի խոսքը մեջբերել է «Marca»-ն:

Share |

Լրահոս