Իտալիայի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Կիևոն

14:58 10.10.2018

«Կիևոյի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Ջամպիերո Վենտուրան: 70-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է կնքել:

Նրա հետ մարզչական շտաբում աշխատելու են Սալվատորե Սուլոն և ֆիզպատրաստվածության մարզիչ Ալեսանդրո Ինոչենտին:

«Կիևոյի» գլխավոր մարզչի պաշտոնում Վենտուրան փոխարինել է Լորենցո Դ՛Անային, ով աշխատանքից ազատվել է թիմի ոչ գոհացուցիչ արդյունքների պատճառով:

Իտալիայի առաջնության 8-րդ տուրից հետո «Կիևոն» եզրափակում է մրցաշարային աղյուսակը և որակազրկման պատճառով ունի -1 միավոր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վենտուրան գլխավորել է Իտալիայի հավաքականը, սակայն «Սկուադրա աձուրայի»՝ 2018 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր չնվաճելու պատճառով ազատվել է աշխատանքից: Ջամպիերո Վենտուրան աշխատել է նաև «Սամպդորիայում», «Ուդինեզեում», «Նապոլիում» և «Տորինոյում»:

Share |

Լրահոս