Ֆլամենգոյի կիսապաշտպանը տեղափոխվում է Միլան

14:39 10.10.2018

«Ֆլամենգոյի» կիսապաշտպան Լուկաս Պակետան տեղափոխվելու է «Միլան»:

«Globo Esporte»-ն հաղորդում է, որ 21-ամյա բրազիլացու համար պայքարում «Միլանը» հաղթել է «Պարի Սեն Ժերմենին» և «Լիվերպուլին»:

Իտալական ակումբը Պակետայի տրանսֆերի համար վճարելու է 35 միլիոն եվրո: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել «Միլանի» տնօրեն Լեոնարդոյի ջանքերով:

Հաղորդվում է, որ շուտով Պակետան բուժզննում կանցնի, իսկ «Միլանին» կմիանա հունվարին:

Հավելենք, որ Բրազիլիայի ընթացիկ առաջնության 24 խաղում Պակետան 9 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում կատարել: Այս տարի Պակետան հրավիրվել էր Բրազիլիայի հավաքական, սակայն խաղաժամանակ չի ստացել:

Share |

Լրահոս