Մորատան խոսել է Ազարի՝ Ռեալ տեղափոխվելու ցանկությունից

13:48 10.10.2018

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է թիմակից Էդեն Ազարի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին.

«Հարցը ոչ թե այն է, որ Էդենը ցանկանում է հեռանալ «Չելսիից», այլ այն, որ եթե «Ռեալը» նրան առաջարկ անի, խնդիրներ չեն առաջանա: Ազարը «Չելսիի» ղեկավարության հետ հիանալի հարաբերություններ ունի: Այստեղ նրան ամեն ինչ դուր է գալիս:

Սա այն դեպքը չէ, երբ ֆուտբոլիստը փորձում է ամեն գնով փոխել ակումբը: Եթե Ազարի՝ «Ռեալ» տեղափոխությունը «Չելսիի» համար շահավետ լինի, ակումբը դա հաշվի կառնի»,- Ազարի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդեն Ազարը հայտարարել էր, որ չի շտապում «Չելսիի» հետ քննարկել պայմանագրի երկարաձգման հարցը, իսկ Մադրիդի «Ռեալում» խաղալն իր մանկության երազանքն է:

Share |

Լրահոս