Պատանեկան օլիմպիական խաղեր. Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել եզրափակիչ

13:27 10.10.2018

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը: 

Հայաստանի դրոշակակիր, լողորդ Արթուր Բարսեղյանը 50 մ ազատ լողաոճում նախ 23.17 արդյունքով մտավ կիսաեզրափակիչ, ապա զարգացրեց հաջողությունը և չորրորդ՝ 22.69 արդյունքով անցավ եզրափակիչ:

Այսօր կայանալիք եզրափակչում մեդալների համար կպայքարի 8 լողորդ:

Նշենք նաև, որ գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան հաջող կատարեց օղակով և գնդակով վարժությունները, իսկ այսօր նա հանդես կգա ժապավեն և գուրզեր մրցաձևերում: Հոկտեմբերի 10-ին պայքարի դուրս կգա նաև Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ թաեքվոնդո):

Աղբյուր` armnoc.am
Share |

Լրահոս