Մանչեսթեր Յունայթեդը հետևում է Ալբայի շուրջ կատարվող իրադարձություններին

00:11 10.10.2018

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբայի հետ,- գրում է «Sport English»-ը:

«Կարմիր սատանաները» մտադիր են կապ հաստատել ֆուտբոլիստի և նրա շրջապատի հետ, որպեսզի հասկանան, թե ինչ կարգավիճակում է գտնվում ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» ճամբարում:

Ըստ վերջին լուրերի` Ալբան չի կարողանում համաձայնության գալ «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի հարցում:

Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Բարսելոնայում», սակայն նրա համբերությունը կարող է նաև սպառվել:

Share |

Լրահոս