Հայտնի է, թե ով կգլխավորի Հայաստանի երիտասարդական հավաքականը առաջիկա խաղում

18:29 10.10.2018

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Մ21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի Մ21 առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին: 

Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ մեր թիմը հոկտեմբերի 11-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Միայն այս խաղի համար Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը, ով այս խաղից հետո կշարունակի գլխավորել Հայաստանի Մ17 հավաքականը: Կարեն Բարսեղյանի օգնականներն են Սերգեյ Էրզրումյանը, Վահե Գևորգյանը և Գուրգեն Հակոբյանը: Հայաստանի Մ21 հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները:

 

Share |

Լրահոս