Հայաստանի Մ19 հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի

16:40 10.10.2018

Հայաստանի Մ19 հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Մեր ընտրանին հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին և հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, ուժերը կչափի Ֆրանսիայի Մ19 հավաքականի հետ:

Հանդիպումները կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Խաղերի մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը:

Share |

Լրահոս