RMC. Վենգերը կարող է պաշտոն ստանալ ՊՍԺ-ում

13:16 10.10.2018

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, հնարավոր է, աշխատանքի անցնի «Պարի Սեն Ժերմենում»:

«RMC Sport»-ը հաղորդում է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը լարված հարաբերություններ ունի ակումբի սպորտային տնօրեն Անտերո Էնրիկեի հետ: Փարիզյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է Էնրիկեին աշխատանքից հեռացնելու և նրա փոխարեն Վենգերին սպորտային տնօրենի պաշտոնն առաջարկելու տարբերակը:

Հավանական գործարքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանական հեղինակավոր «Bild» պարբերականը գրել էր, թե «Բավարիայի» ղեկավարությունը կարող է աշխատանքից ազատել գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին, իսկ խորվաթ մասնագետին փոխարինելու համար դիտարկում է Զինեդին Զիդանի, Լորան Բլանի և Արսեն Վենգերի թեկնածությունները:

Share |

Լրահոս