Ազգերի լիգային մասնակցող հավաքականների պարգևավճարները բարձրացվել են

19:42 10.10.2018

ՈւԵՖԱ-ն որոշել է բարձրացնել Ազգերի լիգային մասնակցող թիմերի պարգևավճարները:

Այսպիսով, Ազգերի լիգային մասնակցելու համար A դիվիզիոնի հավաքականները կստանան 2.25 մլն եվրո, B դիվիզիոնի ընտրանիները` 1.5 մլն եվրո, C դիվիզիոնինը` 1.125 մլն եվրո, իսկ D դիվիզիոնինը` 750 հազար եվրո:Ավելացվել է նաև խմբային փուլի հաղթողներին սահմանված վճարները:

Նրանք կստանան այնքան, որքան ստանալու են մրցաշարին մասնակցության համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում ընդգրկված է D դիվիզիոնում: Հոկտեմբերի 13-ին մեր ընտրանին կմրցի Ջիբրալթարի, իսկ հոկտեմբերի 16-ին` Մակեդոնիայի ազգային թիմի հետ:

Share |

Լրահոս