Բանանցի 4 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական

12:30 10.10.2018

«Բանանցի» ֆուտբոլիստներ Նարեկ Պետրոսյանը, Հակոբ Հակոբյանը, Կարեն Մելքոնյանը և Էրիկ Պետրոսյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական: Այս մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:

Ֆուտբոլիստները Հայաստանի Մ21 հավաքականի կազմում մասնակցելու են ուսումնամարզական հավաքի, ապա մեկնելու են Սերբիա, որտեղ հոկտեմբերի 16-ին Եվրոպայի Մ21 առաջնության ընտրական փուլի շրջանակում խաղալու են Սերբիայի հավաքականի հետ:

Այս հանդիպումից առաջ մեր հավաքականն ունի 8 միավոր և զբաղեցնում է 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ Սերբիան 24 միավորով գլխավորում է աղյուսակը:

Share |

Լրահոս