Բարսելոնայում կողմնորոշվել են, թե ովքեր կլինեն տրանսֆերային թիրախները ձմռանը

19:19 10.10.2018

Կատալոնական «Բարսելոնան» կողմնորոշվել է, թե ովքեր կլինեն տրանսֆերային թիրախները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Ակումբի մարզչական շտաբը կազմել է այն խաղացողների ցանկը, որոնք կարող են համալրել թիմի շարքերը: 

Այդ ցանկում են ընգրկվել Մատեյս դե Լիգտը «Այաքս», Միլան Շկրինյարը «Ինտեր», Դայոտ Ուպամեկանոն «Լայպցիգ» և Կալիդու Կուլիբալին «Նապոլի»:

Վերջինս, կատալոնացիների կազմը կարող է համալրել 130 մլն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս