Բոնուչի. Յուվենտուսից Միլան տեղափոխությունը սխալմունք էր

15:35 10.10.2018

«Յուվենտուսը» պաշտպան Լեոնարդո Բոնուչին սխալմունք է համարել իր` «Յուվենտուսից» «Միլան» տեղափոխությունը.

«Ես երազում եմ օրերից մի օր մարզել ինչ-որ մեծագույն ակումբ: Հնարավոր է` «Յուվենտուսը»: Հենց այս պատճառով ես հետևում եմ ու նշում մարզիչների այն գաղտնիքները, որոնք փորձում են առավելագույնը քամել ինձնից:

Ես և Ալեգրին լարված հարաբերությունների մեջ էինք, սակայն խելացի և մեծահասակ մարդիկ միմյանց ձեռք են սեղմում ու աշխատում սեփական խնդիրների վրա:

«Յուվենտուսից» հեռանալուց չորս ամիս առաջ դեպքեր տեղի ուենցան, որոնք հարվածեցին իմ հպարտությանն ու ազդեցին իմ վրա անհատապես: Հիմա նայում եմ այդ ամենին այլ կողմից ու հասկանում, որ Թուրինից հեռանալը սխալ որոշում էր, քանի որ միայն այստեղ կարող եմ բացահայտել իմ ամբողջ պոտենցիալը»,- իտալացու խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:

Share |

Լրահոս