Կարիկ. Ֆաբրեգասը խանգարեց իմ` Արսենալ տեղափոխությանը

18:06 10.10.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Մայք Կերիկը իր ինքնակենսագրականում խոսել է այն մասին, թե ինչպես է մոտ եղել «Արսենալ» տեղափոխվելուն.

«2004 թվականին որոշեցի լքել «Վեսթ Հեմը» և տեղափոխվել Պրեմիեր Լիգա: Ես առաջարկներ ունեի «Էվերթոնից» և «Պորտսմուտից», նույնիսկ այնտեղ բուժզննում էի անցել: Այնուհետև, ինձ զանգահարեց Դևիդ Դինը` «Արսենալից», և առաջարկեց դառնալ «զինագործ»:

Նույնիսկ չէի հավատում լսածիս, սակայն դա իրականություն էր: Հանդիպեցի Վենգերի հետ, մոտ մեկ ժամ խոսեցինք: Քննարկեցինք և հասկացանք, որ կարող եմ փոխարինել Պատրիկ Վիերային և որոշվեց, որ բանակցություններն ավարտենք Սուպերգավաթի հանդիպումից հետո, որտեղ «Արսենալը» պետք է մրցեր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Սակայն, մարզչից պատասխան զանգ ես չստացա: Ինձ հետ կապվեց Դինն ու ասաց, որ Վենգերն այնքան է տպավորված 17-ամյա Ֆաբրեգասի խաղով, որ կորցրել է իմ հանդեպ ունեցած հետաքրքրությունը: Այդպես Ֆաբրեգասը խանգարեց ինձ տեղափոխվել «Արսենալ»»,- գրել է Կերիկը:

Հիշեցնենք, որ անգլիացին 2004 թվականին տեղափոխվել է «Տոտենհեմ», իսկ 2006 թվականին` «Մանչեսթեր Յունայթեդ»: 

Share |

Լրահոս