Դե Լաուրենտիս. Սարին ինձ որպես բանկ էր օգտագործում

17:18 10.10.2018

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը շարունակում է քննադատական հայտարարություններ անել թիմի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հասցեին.

«Ես կարծում էի, որ հանդիպել եմ այնպիսի մարզչի, որն այստեղ կմնա երկար ժամանակ: Կարող էի պահել նրան, քանի որ նրա պայմանագիրը դեռևս ուժի մեջ էր երկու տարի, սակայն որոշակի ժամանակ անց պարզ դարձավ, որ հարցը միայն փողն է:

Սա տարօրինակ աշխարհ է, երբ ԶԼՄ-ների միջոցով մարդիկ փորձում են պայմանագրի ժամկետ սահմանել:

Ես նրա աշխատավարձը բարձրացրել էի 0.7 մլն եվրոյից մինչև 1.55 մլն եվրո: Նաև լսել էի, որ Սարին ցանկանում է հարստանալ հաջոդ պայմանագրի շնորհիվ: Այդ ժամանակ ինքս ինձ հարցրի, իսկ ո՞ւր է քաղաքի հանդեպ խոստովանած սերը: Ես նրան հավատում էի, այնհուհետև զարմացա, քանի որ նա ինձ փորձում էր օգտագործել որպես բանկ»,- Դե Լուրենտիսի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:

Share |

Լրահոս