Էդերսոն. Ալիսոնն ինձանից մեկ քայլ առաջ է

15:20 10.10.2018

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը խոսել է Բրազիլիայի հավաքականում իր և Ալիսոնի մրցակցության մասին.

«Կարծում եմ՝ մենք շատ ընդհանրություններ ունենք: Ալիսոնը «Լիվերպուլում» շատ լավ մրցաշրջան է անցկացնում, իսկ հավաքականում ինձանից մեկ քայլ առաջ է: Նա մասնակցեց աշխարհի առաջնությանը:

Բրազիլիայի հավաքականում դարպասապահի խնդիր չկա. ով էլ մեկնարկային կազմում լինի, հիանալի կխաղա:

Երբ հրավիրվում ես Բրազիլիայի հավաքական, քեզանից սպասումները մեծանում են, իսկ երբ խաղաժամանակ ես ստանում, ավելի են մեծանում:

Ալիսոնի հետ ընթրել եմ, երբ նա նոր էր տեղափոխվել «Լիվերպուլ»: Մենք լավ հարաբերություններ ունենք: Նա իմ ընկերն է»,- Էդերսոնի խոսքը մեջբերել է «AS»-ը:

Share |

Լրահոս