Նուրմագոմեդովի հայրը նշել է Խաբիբի առաջիկա հավանական մրցակիցներին

17:49 10.10.2018

UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը խոսել է որդու հավանական մրցակիցների մասին.

«Առաջին հերթին Խաբիբի նկատմամբ 4-6 ամսվա պատժամիջոց կկիրառվի: Առանց այդ պատժամիջոցների էլ մենք պետք է 3-4 ամիս հանգստանայինք: Ոչինչ չենք կարող անել, եթե 6 ամսով պատժեն: Պետք է ընդունենք այդ փաստը:

Դա այնքան էլ վախենալու չէ:

Ֆերգյուսո՞նը: Այժմ երկու մարզիկ կա, որ 11 հաղթանակ ունի: Չպետք է մոռանալ նաև լեգենդ Ժորժ Սեն-Պիեռի մասին: Այս երկուսի հետ կարող ենք մենամարտել ցանկացած պահի, ցանկացած երկրում: Կարծում եմ՝ Ֆերգյուսոնը կհամաձայնի մենամարտել»,- Աբդուլմանապ Նուրմագոմեդովի խոսքը մեջբերել է «Championat.com»-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Խաբիբ Նուրմագոմեդովը UFC 229 մրցաշարի շրջանակում հաղթել է Կոնոր Մաքգրեգորին: Մենամարտից հետո Խաբիբն ու իր թիմակիցները ծեծկռտուք էին սկսել, ինչի պատճառով UFC-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Խաբիբի նկատմամբ:

Share |

Լրահոս