Կոկորինը և Մամաևը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ

14:07 10.10.2018

«Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը և «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևը շուտով հանդես կգան հայտարարությամբ և կմեկնաբանեն հոկտեմբերի 8-ին, Մոսկվայում իրենց մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքները:

Այս մասին տեղեկացրել է ֆուտբոլիստների ներկայացուցիչը.

«Նրանք տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն կանեն:

Ես նրանց փոխարեն չեմ խոսի: Հայտարարությունը կլինի ճիշտ պահին: Այժմ նրանք ձերբակալված չեն, բայց գործ է հարուցվել: Ովքե՞ր են նրանք: Որոշեք ինքներդ»,- Կոկորինի և Մամաևի ներկայացուցչի խոսքը մեջբերել է «championat.com»-ը` հղում կատարելով «Մոսկվա 24» հեռուստաալիքին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Կոկորինը և Մամաևը Մոսկվայում ծեծել են ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին, ով գանգուղեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ ծեծկռտուքից հետո ֆուտբոլիստները սրճարանում հարձակվել են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի և Սերգեյ Գայսինի վրա:

Երկու միջադեպերի տեսագրությունները տարածվել են համացանցում: Ֆուտբոլիստներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Share |

Լրահոս