Կոկորինին և Մամաևին բերման կենթարկեն

15:57 10.10.2018

Փաստաբան և հասարակական գործիչ Պավել Պյատնիցկին տեղեկացրել է, որ «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը և «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևը չեն ներկայացել ոստիկանություն, ուստի նրանց բերման կենթարկեն.

«Կոկորինը և Մամաևը ստիպողաբար բերման կենթարկվեն Մոսկվայի՝ Ներքին գործերի նախարարության հատուկ քննչական բաժին մինչև 15;00 (Մոսկվայի ժամանակով - խմբ.):

Նրանք չեն ցանկացել ինքնակամ ներկայանալ բաժին (մինչև 13:00):

Սա հերթական անգամ ապացուցում է, որ նրանք իրենց արարքներում հանցանքի տարրեր չեն տեսնում և թքած ունեն հասարակության ու օրենքի վրա»,- Պյատնիցկու խոսքը մեջբերել է «championat.com»-ը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Կոկորինը և Մամաևը Մոսկվայում ծեծել են ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին, ով գանգուղեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ միջադեպից հետո ֆուտբոլիստները սրճարանում ծեծել են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակին:

Share |

Լրահոս