Մանչեսթեր Սիթիի պաշտպանը կարող է տեղափոխվել Ինտեր

10:31 10.10.2018

«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին, հնարավոր է, կարիերան շարունակի Իտալիայում:

«Inter Live»-ը տեղեկացնում է, որ 32-ամյա բելգիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ինտերը»: Աղբյուրի հաղորդմամբ, միլանյան թիմը մտադիր է Կոմպանիի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ կունենա:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը դադարեցրել է Կոմպանիի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները: Մանչեսթերյան ակումբում մտադիր են վերսկսել բանակցությունները միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Կոմպանին, ով արդեն 10 տարի հանդես է գալիս «քաղաքայինների» կազմում, ցանկանում է մնալ «Մանչեսթեր Սիթիում» և անգամ պատրաստ է աշխատավարձի նվազեցման:

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի ղեկավարությանը կոչ էր արել անպայման երկարաձգել Կոմպանիի հետ պայմանագիրը:

Share |

Լրահոս