Լյովը պատասխանել է Կլոպի հայտարարությանը

10:14 10.10.2018

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լհովը պատասխանել է «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպի այն հայտարարությանը, որի համաձայն՝ Ազգերի լիգան ֆուտբոլի պատմության ամենաանիմաստ մրցաշարն է.

«Որոշ ակումբային մարզիչների դուր չի գալիս հավաքականների խաղերով պայմանավորված դադարը: Այդ ընթացքում «Լիվերպուլի», «Բավարիայի» կամ «Մանչեսթեր Սիթիի» շատ ֆուտբոլիստներ միանում են իրենց հավաքականներին, իսկ մարզիչները նրանց հետ աշխատելու նորմալ հնարավորություն չեն ունենում:

Ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, Ազգերի լիգան լավ մրցաշար եմ համարում, քանի որ այն հնարավորություն է տալիս խաղալու ուժեղագույնների հետ: Ավելի լավ է նման մրցաշարի մասնակցել, քան թզուկ պետությունների հավաքականների հետ ընկերական խաղեր անցկացնել»,- Լյովի խոսքը մեջբերել է «The Mirror»-ը:

Հավելենք, որ Գերմանիայի հավաքականը հոկտեմբերի 13-ին խաղալու է Հոլանդիայի ընտրանու հետ, իսկ հոկտեմբերի 16-ին՝ Ֆրանսիայի:

Share |

Լրահոս