Դե Բրույնե. Բերնարդու Սիլվան 40 տարեկանի նման է հագնվում, Մենդին խելագար է

11:34 10.10.2018

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պատմել է, թե ինչպիսին են թիմակիցները խաղադաշտից դուրս.

«Բերնարդու Սիլվան ահավոր է: Նա 40 տարեկան տղամարդու նման է հագնվում՝ չնայած 24 տարեկան է: Նա միշտ նույն սպիտակ կոշիկներն է հագնում՝ չնայած դրանք արդեն հին են և կեղտոտ:

Մենք նրան ասում ենք. «Նոր կոշիկներ գնիր:

Դրա համար դու գումար ունես»:

Մենդին խելագար է սոցիալական ցանցերում: Առօրյա կյանքում նա համեմատաբար հանգիստ է: Սթերլինգն ու Սթոունզն ամենալավն են պարում: Զինչենկոն միշտ երգում է, բայց դա պարզապես անտանելի է»,- Կևին Դե Բրույնեի խոսքը մեջբերել է «Onze Mondial»-ը:

Share |

Լրահոս