ՄՅՈւ-ի 6 ֆուտբոլիստ Մոուրինյուի պատճառով ցանկանում է լքել թիմը

17:09 10.10.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» 6 ֆուտբոլիստ ցանկանում է հեռանալ ակումբից: «Daily Mail»-ի հաղորդմամբ, նման ցանկության պատճառը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ լարված հարաբերություններն են:

Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պաշտոնից չազատի Ժոզե Մոուրինյուին, թիմից կհեռանան դարպասապահ Դավիդ դե Խեան, պաշտպաններ Էրիկ Բային, Լյուկ Շոուն, Անտոնիո Վալենսիան, կիսապաշտպան Պոլ Պոգբան և հարձակվող Անտոնիո Մարսիալը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն իրավիճակը շտկելու համար Մոուրինյուին 7 խաղի հնարավորություն է տվել:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2016 թվականին:

Share |

Լրահոս