Մարգարիտա Գասպարյան. Տաշքենդի մրցաշարում հաղթելուց հետո ավելի ինքնավստահ եմ դարձել

10:59 10.10.2018

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը խոսել է Լինցի մրցաշարի երկրորդ շրջան դուրս գալու մասին:

Գասպարյանի մրցակիցը՝ Մոնիկա Պուիգն առաջին սեթում պարտվեց 2:6 հաշվով, իսկ հետո վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից:

«Առաջին հերթին ցանկանում եմ ասել, որ իսկապես ցավում եմ Մոնիկայի համար:

Նա հիանալի թենիսիստուհի է, բայց, ցավոք, նման դեպքեր հաճախ են լինում: Առաջին սեթում ես լավ խաղացի: Մոնիկան լուրջ դիմադրություն ցույց տվեց, բայց կարողացա հաջողության հասնել: Ուրախ եմ, որ շարունակում եմ պայքարը:

Հիմա ինձ հիանալի եմ զգում: Տաշքենդի մրցաշարում հաղթելուց հետո ավելի ինքնվստահ եմ դարձել և ձգտում եմ հնարավորինս լավ խաղալ: Տաշքենդում տիտղոս նվաճելը մեծ նշանակություն ուներ, բայց հիմա կենտրոնանում եմ յուրաքանչյուր հանդիպման, յուրաքանչյուր գեյմի վրա»,- Գասպարյանի խոսքը մեջբերել է WTA (Կանանց թենիսի միջազգային ասոցիացիա) պաշտոնական կայքը:

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Գասպարյանը մրցելու է Բարբարա Հաս (Ավստրիա) - Կիկի Բերտենս (Հոլանդիա) զույգի հաղթողի հետ.

«Կիկիի հետ երբեք չեմ խաղացել: Անկախ նրանից, թե ով կհաղթի, ինձ համար շատ հետաքրքիր հանդիպում է լինելու, քանի որ երկուսն էլ ուժեղ թենիսիստուհիներ են: Պարզապես հույս ունեմ, որ կկարողանամ առաջիկա խաղում իմ լավագույն թենիսը ցուցադրել»,- ասել է Գասպարյանը:

Share |

Լրահոս