Մոնակոն նոր գլխավոր մարզիչ է փնտրում

00:50 10.10.2018

«Չելսիի», «Նանտի» և «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարող է գլխավորել «Մոնակոն»,- տեղեկացնում է Sky Sports-ը:

Հաղորդվում է, որ «Մոնակոն» գլխավորելու ևս մեկ թեկնածու կա. Թիերի Անրին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 9 տուրից հետո «Մոնակոն» զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը` վաստակելով 6 միավոր: Վերջին անգամ «Մոնակոն» նման վատ ելույթներ է ունեցել 1973 թվականին:

Բացի այդ, «Մոնակոն» երկու պարտություն է կրել Չեմպիոնների լիգայում:

Share |

Լրահոս