ՄՅՈւ-ն ու Լիվերպուլը կպայքարեն Ռեմսիի համար

21:18 10.10.2018

«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»: Այս մասին հայտնում է Evening Standard-ը:

Ըստ աղբյուրի` ակումբները մտադիր են գնել ուելսցուն արդեն հունվարին: Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը, այդ պատճառով «զինագործները» կցանկանան խաղացողին վաճառել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ռեմսիի ծառայություններով հետաքրքրված են նաև Իտալիայում և Իսպանիայում, սակայն կիսապաշտպանին և նրա ընտանիքին, դուր է գալիս Լոնդոնը և, ամենայն հավանականությամբ, նա կմնա Պրեմիեր լիգայում:

Share |

Լրահոս