Նաչո. Ռեալի ֆուտբոլիստները մինչև մահ Լոպետեգիի կողքին են

20:55 10.10.2018

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը հայտարարել է, որ թիմն ամբողջությամբ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի կողքին է.

Նախկինում հաղորդվում էր, որ 52-ամյա մասնագետը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը ցուցադրած վատ արդյունքների համար.

«Մենք նրա կողքին ենք կանգնելու մինչև մահ: Այստեղ ավելի վատ իրավիճակներ նույնպես եղել է, քան այս ամեկը, սակայն դժվարությունները մեզ ավելին ուժեղ են դարձրել:

Պետք է պայքարենք ու պայքարենք և միշտ ձգտենք նվաճել բոլոր գավաթները: Ռոնալդո՞ւն, անցյալով ապրել պետք չէ ու կառչել նրա հեռացումից»,- Նաչոյի խոսքերը մեջբերում է EFE-ն:

Հիշեցնենք, որ մադրիդցիները Լա Լիգայում 8 տուրից 4-րդ տեղում են:

 

Share |

Լրահոս