Պոգբա. Առաջատարը ոչ միշտ է ավագի թևկապ կրում

11:56 10.10.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ ազգային ընտրանու ավագ դառնալը երբեք չի եղել իր նպատակը.

«Ես 25 տարեկան եմ, փորձառու և երիտասարդ ֆուտբոլիստների ճամբարների միջև եմ: Տարիքս թույլ է տալիս խոսք ուղղել մյուսներին և լսված լինել: Ես երբեք չեմ խաղացել Ֆրանսիայի հավաքականում ավագ լինելու նպատակով:

Միայն այն, որ խաղում եմ հավաքականում, ինձ համար մեծ պատիվ է: Պետք չէ ավագ լինել թիմակիցներիդ հետ խոսելու համար: Առաջատարը ոչ միշտ է ավագի թևկապ կրում: Ես նաև տեսել եմ առաջատարների, ովքեր շատ քիչ են խոսում»,- Պոգբայի խոսքը մեջբերել է «The Mirror»-ը:

Հիշեցնենք, որ վերջերս «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պոգբային զրկել էր թիմի փոխավագի կոչումից:

Share |

Լրահոս