Պոգբան ակնարկել է, որ չի պատրաստվում լքել ԱՊԼ-ն

22:23 10.10.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ընտրանու կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո նրա գլխավոր նպատակն Անգլիայի Պրեմիեր լիգան է:

«Դժվար է կենտրոնանալ և ամեն ինչ սկսել նորից: Ամեն դեպքում, Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո մի տեսակ ամեն ինչ այլ է դասավորվում:

Միաժամանակ, ֆուտբոլիստներին դուր է գալիս նոր մարտահրավերներ: Օրինակ, ես երբեք չեմ հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգան: Դա իմ առաջնային նպատակն է»,- Պոգբայի խոսքն է մեջբերում ESPN-ը:

Share |

Լրահոս