Սամպաոլին խոսել է աշխարհի առաջնությունը ձախողելու պատճառների մասին

16:14 10.10.2018

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին խոսել է «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին՝ աշխարհի 2018 թվականի առաջնության հայտացուցակում չընդգրկելու և առաջնության ընթացքում Պաուլո Դիբալային քիչ խաղաժամանակ տալու մասին.

«Ինչո՞ւ հայտացուցակում չկար Իկարդին և ինչո՞ւ էր Դիբալան քիչ խաղում... Մեզ պետք էր հաղթել այդ պահին:

Իմ տրամադրության տակ շատ ֆուտբոլիստներ կային, ովքեր մասնակցել էին 2014 թվականի առաջնության եզրափակչին, ուստի որոշեցի նրանց վստահել:

Մենք հավաքականի համար կարճաժամկետ, միջին տևողությամբ և երկարաժամկետ ծրագրեր էինք մշակել, որոնցում հնարավոր էր ընդգրկել ավելի քան 100 ֆուտբոլիստի, սակայն առաջնությունից հետո ամեն ինչ ավարտվեց:

Աշխարհի առաջնությունը բարդ ստացվեց, քանի որ մենք պարտավոր էինք հաղթել, իսկ դա տաղանդավոր ֆուտբոլիստներին խանգարեց ցուցադրել իրենց ունակությունները: Մենք չկարողացանք հաճույքով խաղալ, քանի որ մեզանից միայն հաղթանակներ էին պահանջում: Թիմը շատ լավ էր մարզվում և վստահությամբ էր խաղադաշտ դուրս գալիս, սակայն հետո սկսում էր տանջվել»,- Սամպաոլիի խոսքը մեջբերել է «Marca»-ն:

Share |

Լրահոս