Ուեստբրուկը կարող է բաց թողնել մրցաշրջանի մեկնարկը

16:31 10.10.2018

«Օկլահոմա Տանդերի» բասկետբոլիստ Ռասել Ուեստրբրուկն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը: Այս մասին գրում է «Oklahoman.com»-ը:

Խաղացողը ծնկի վիրահատության էր ենթարկվել սեպտեմբերի 13-ին և նախնական տվյալներով պետք է բաց թողներ չորս շաբաթ: Թիմի գլխավոր մարզիչ Բիլի Դոնովանը, սակայն, հայտարարել է, որ բժիշկները չեն ցանկանում վտանգել նրա առողջությունը:

Ուեստբրուկի ապաքինման համար նախատեսվածից ավելի շատ ժամանակ կպահանջվի: NBA-ն կմեկնարկի հոկտեմբերի 17-ին:

Share |

Լրահոս