Նուրմագոմեդովը՝ UFC-ի նախագահին. Բախտդ բերեց, որ տվեցիր չեմպիոնական գոտիս

11:18 10.10.2018

UFC չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Instagram-ում կատարած գրառմամբ դիմել է կառույցի նախագահ Դեյնա Ուայթին.

«Բախտտ բերեց, որ ինձ տվեցիր չեմպիոնական գոտին: Հակառակ դեպքում ես կջարդեի քո մեքենան: Գիտեմ, որտեղ ես կայանում մեքենադ»,- գրել է Խաբիբը և հրապարակել չեմպիոնական գոտիով ներկայացված լուսանկարը:

Ավելի ուշ Ուայթը հումորով է արձագանքել Նուրմագոմեդովի գրառմանը.

«Կպատմեմ հորդ»,- մեկնաբանություն է թողել UFC-ի նախագահը:

Հիշեցնենք, որ UFC 229 մրցաշարի շրջանակում կայացած Խաբիբ Նուրմագոմեդով-Կոնոր Մաքգրեգոր մենամարտում հաղթելուց հետո Խաբիբն ու իր թիմակիցները ծեծկռտուք էին սարքել: Միջադեպից հետո լուրեր էին շրջանառվում, որ UFC-ն կարող է պատժել Նուրմագոմեդովին և նրան չտալ չեմպիոնական գոտին:

Share |

Լրահոս