Զիդանին կապում են հերթական եվրոպական թոփ ակումբի հետ

20:18 10.10.2018

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան»:

Ինչպես հայտնում է Mirror-ը, ակումբի ղեկավարությունը, հաշվի առնելով թիմի վերջին ելույթները, մտադրություն ունի հրաժարվել Նիկո Կովաչի ծառայություններից: Խորվաթ մասնագետին փոխարինելու գլխավոր թեկնածուն Զինեդին Զիդանն է: 

Նախկինում նշվում էր, որ ֆրանսիացին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» կամ զբաղեցնել սպորտային տնօրենի պաշտոնը «Յուվենտուսում»:

 

Share |

Լրահոս