Դանիայի հավաքականի` Եվրո-92-ի ողբերգական հեքիաթը

11:50 11.10.2018

Եվրոպայի 1992 թվականի առաջնությունում Դանիայի հավաքականի հրաշք հաղթանակի մասին բոլորն են հիշում: Այս հեքիաթն ունի նաև հակառակ կողմը, որն ինչքան էլ դաժան է, բայց աննկարագրելի է։

Գրառումը` Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից.

«1992 թվականին Հարավսլավիայի հավաքականին թույլ չեն տալիս մասնակցել Շվեդիայում կայանալիք Եվրոպայի առաջնության:

Որպեսզի տեղը լրացնեն, հրավիրում են Դանիայի հավաքականին, ովքեր խաղալու էին հարավսլավացիների փոխարեն։ Սկզբում ոչ ոք չէր հավատում, մարդիկ մտածում էին, որ իրենց հետ կատակում են, սակայն մարզիչ Ռիխարդ Մելլեր-Նիլսոնը հերթով զանգահարում է և հանգստից հետ է կանչում ֆուտբոլիստներին։

Շատ ֆուտբոլիստներ չէին էլ պատասխանում՝ մտածելով, որ անիմաստ ժամանակ են անցկացնելու։ Անգամ Միխայել Լաուդրուպը չի ժամանում՝ ասելով, որ հանգստանում է։

Մի կերպ հավաքելով ֆուտբոլիստներին՝ Դանիան գնում է մասնակցելու Եվրոյին։ ԹԻմը չուներ ոչ պլան, ոչ մրցակիցների վերլուծություն, ոչ մի մարզում չէին էլ անցկացրել։ Որոշել էին դուրս գալ դաշտ ու ինչ կլիներ, կլիներ։

Առաջնությանը մասնակցելուց հրաժարվում է Կիմ Վիլֆորտը, քանի որ փոքրիկ աղջիկը քաղցկեղ ուներ և պառկած էր հիվանդանոցում։ Մարզիչն ու թիմը հասկանում էին նրա վիճակը և նրան ասացին՝ ինչ էլ լինի, կարող ես մեզ միանալ։ Հիվանդանոցում աղջնակի վիճակը սկսում է լավանալ և Վիլֆորդը կարողանում է հետ գնալ ու միանալ թիմին։

Առաջին խաղում Դանիան ոչ-ոքի է խաղում Անգլիայի հետ, հետո պարտվում է շվեդներին։ Երեխայի վիճակը վատանում է և Վիլֆորդը վերադառնում է Դանիա։ Դանիա-Ֆրանսիա խաղը Վիլֆորդը նայում է հիվանդանոցում հատկացված դահլիճում, որտեղ բոլոր քաղցկեղով հիվանդներն էին նայում։ Դանիան հաղթում է և Վիլֆորդը տեսնում է, թե ինչպես է մի ողջ հիվանդանոց ցնծում ուրախությունից։

Հիվանդներին՝ նիհար, ճաղատ, անօգնական, երջանիկ տեսնելով՝ Վիլֆորդն ուղղակի փլվում է գետնին ու արտասվում։ Նրանք մոռացել էին հիվանդության մասին, քանի որ հարցը երկրին էր վերաբերում, իրենց Դանիային։ Բոլորը, անգամ իր հիվանդ աղջիկը խնդրում են գնալ ու մասնակցել խաղին։ Աղջկա խնդրանքով Վիլֆորդը նորից վերադառնում է մրցաշար։

Դանիային սպասում էր հզոր Հոլանդիան՝ Ռայկարդ, Կուման, Վան Բաստեն, Գուլիտ, Բերգկամպ, Դե բուր և այլ հզորներով։ Խաղն ավարտվում է 2-2 հաշվով և` հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար։ Վիլֆորդին նույնպես հանձնարարում են հարվածել ու նա իրացնում է հենց հաղթական հարվածը։ Հարվածում է ու արդեն պատկերացնում, թե ինչ վիճակ է հիվանդանոցում։ Ամբողջ Դանիան էր ցնծում, բոլորը, քանի որ Դանիան դուրս է գալիս եզրափակիչ։

Խաղից հետո իմանում է, որ աղջնակը վատացել է և կրկին գնում է Դանիա։ Ամբողջ հիվանդանոցի հիվանդները, ղեկավարությունը խնդրում են վերադառնալ հավաքական։ Աղջիկը մի կերպ, զոռով խնդրում է հորը վերադառնալ՝ եզրափակչին մասնակցելու համար։ Լսելով աղջկա խնդրանքը՝ Վիլֆորդը մեկնում է եզրափակչին մասնակցելու։ Երբ խաղի ավարտին մնում էր 11 րոպե Վիլֆորդը խփում է իր կյանքի ամենակարևոր գոլը և Դանիան հաղթում է, մի ողջ ազգի երազանք ի կատար է ածվում։

Նա հասկանում էր, որ երջանկացրել է անգամ այն անհույս մարդկանց, ում օրերը հաշված էին։

Սա ֆուտբոլի պատմության մեջ ամենադրամատիկ գոլն է: Հիվանդանոցում էլ երեխան ասում է, որ հպարտանում է նման հայր ունենալու համար և նա երազանքը կատարվել է, Դանիան չեմպիոն է։ Մի շաբաթ հետո աղջնակը մահանում է և մեկ տարի հետո Վիլֆորդը նորից ունենում է աղջնակ՝ Ռիկկեին»:

Share |

Լրահոս