Մոնակոն այսօր կարող է հայտարարել Ժարդիմի պաշտոնանկության մասին

10:35 11.10.2018

«Մոնակոն» մոտ ժամանակներս կարող է հայտարարել մարզչական շտաբում տեղի ունեցած կադրային փոփոխությունների մասին:

«Get French Football News»-ի տեղեկություններով, ակումբը կհայտարարի գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմի պաշտոնանկության մասին, ով 2014 թվականից է գլխավորում ֆրանսիական ակումբը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մոնակոն» գլխավորելու թեկնածուներից են Թիերի Անրին և Կլաուդիո Ռանիերին:

Ֆրանսիայի առաջնության 9 տուրից հետո «Մոնակոն» մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով ընդամենը 6 միավոր:

Սա 1973 թվականից ի վեր ակումբի պատմության վատագույն մեկնարկն է: Բացի դա, «Մոնակոն» երկու անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Ժարդիմն ավելի վաղ հայտարարել էր, որ թիմի անհաջողությունների համար կրում է ամենամեծ պատասխանատվությունը:

Share |

Լրահոս