Բելգիա-Շվեյցարիա հանդիպման տեսուչը կլինի Կարեն Նալբանդյանը

15:05 11.10.2018

Հոկտեմբերի 12-ին Բրյուսելում կկայանա ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Բելգիա-Շվեյցարիա հանդիպումը:

Խաղի տեսուչ է նշանակվել ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:

Նշենք, որ Բելգիան և Շվեյցարիան ընդգրկված են A լիգայի երկրորդ խմբում: Այս հավաքականները մեկական հանդիպում են անցկացրել և մեկական հաղթանակ են տոնել:

Share |

Լրահոս