Պոգբան Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներին ադամանդե քարով մատանիներ կնվիրի ԱԱ-ում հաղթանակի առթիվ

12:35 11.10.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է ազգային թիմում իր խաղընկերներին նվերներ մատուցել աշխարհի 2018 թվականի առաջնությունում տարած հաղթանակի առթիվ:

Ինչպես հայտնում է «ESPN US»-ը, 25-ամյա ֆուտբոլիստը որոշել է իր թիմակիցներին ադամանդե քարով մատանիներ նվիրել` կապույտ սապֆիրներով և կարմիր ռուբիններով:

Հաղորդվում է նաև, որ Պոգբայի հետ այս գաղափարի հեղինակն է նաև Անտուան Գրիզմանը:

Երկու ֆուտբոլիստն էլ NBA-ի երկրպագուներ են և ցանկանում են ներմուծել ամերիկյան մարզաձևերի ավանդույթները, ովքեր խոշոր մրցաշարերում յուրաքանչյուր հաղթանակը նշում են ադամանդե քարով մատանիներով:

Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն պատրաստակամություն էր հայտնել կազմակերպության բյոջեից միջոցներ տրամադրել` մատանիները Լոս-Անջելեսից Փարիզ տեղափոխելու ծախսերը հոգալու համար:

Share |

Լրահոս