Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը

12:53 11.10.2018

Հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը:

Խաղը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը՝ Ֆեդայի Սանի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Օգնականներն են Սլադան Յոսիպովիչը և Մարկո Ցուրխերը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բեկի Զոգայը:

Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեն Բիերին և Լուկաս Ֆանդրիխը:

Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից:

Share |

Լրահոս