Բարսելոնան կազմել է տրանսֆերային շորթ լիստը

00:20 11.10.2018

«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է ձեռք բերել նոր կենտրոնական պաշտպանի:

Այս մասին վստահեցնում է Mundo Deportivo-ն: Կատալոնական ակումբի մարզչական շտաբը ֆուտբոլիստներից կազմված ցուցակ ունի:

Ըստ աղբյուրի` ցուցակում ընդգրկվել են Մատեյս դե Լիգտը («Այաքս»), Միլան Շկրինյարը («Ինտեր»), Դայոթ Ուպամեկանոն («Լայպցիգ») և Կալիդու Կուլիբալին («Նապոլի»):

Վերջինս «Բարսելոնայի» համար կարող է արժենալ մոտ 130 մլն եվրո:

Share |

Լրահոս