FAF-ը երթ կկազմակերպի Հայաստան-Ջիբրալթար խաղից առաջ

15:36 11.10.2018

Հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը:

Հայաստանի հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը պատրաստվում է հանդիպումից առաջ երթ կազմակերպել: FAF-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթի համար հավաքվում ենք հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ին, Օպերայում՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Երթը կմեկնարկի 18։00-ին։ Ազգային հավաքականին FAF-ի հետ նույն սեկցիայից աջակցելու համար կարող եք ձեռք բերել արևելյան տրիբունայի տոմսեր և միանալ մեզ»:

Նշենք նաև, որ FAF-ի անդամներն ազգային ընտրանու տնային հանդիպումների ժամանակ կրկին կլինեն արևելյան տրիբունայում և 2012 թվականից ի վեր առաջին անգամ ազգային հավաքականին կաջակցեն արևելյան տրիբունայի կենտրոնական դալանի աջ և ձախ հատվածներից։

Տրիբունայի կենտրոնական մասի հատուկ պատրաստված աշտարակում կլինեն FAF-ի թմբկահարները, որոնց շնորհիվ աջակցությունը կլինի նոր մակարդակով։

Share |

Լրահոս